ԶԻԼ-ի վարորդը՝ մեքենաների ջարդի հեղինակ․ վնասվել է 3 Mercedes, Hyundai, 2 Opel, Dodge, Ford, 07

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

Օգոստոսի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ Ջանիբեկ Մելոյանը իր վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ-Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Գրեթե 1 ժամ հետո նոր ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  

--00—ԼՄ

Տեսանյութեր