Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

աշխարհ

Թեհրանը պատրաստ Է Վաշինգտոնի հետ կնքելու բանտարակյալների փոխանակման համաձայնագիր, որը կապված չի լինի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին:

«Իրանը միջուկայն գործարքից առանձին զանազան ուղիներով բազմիցս ԱՄՆ-ին հայտարարել Է բանտարկյալների հարցը լուծելու՝ իր պատրաստակամության մասին,- մեջբերում Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:- Զարմանալի Է, որ ամերիկյան կողմը փոխանակ վերացնելու սահմանափակումներն այդ ուղղությամբ, զբաղվում Է բացառապես Իսլամական Հանրապետության դեմ քարոզչությամբ»:

Փետրվարի 19-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Թեհրանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցը կապել միջուկային գործարքի հետ, բայց Վաշինգտոնը շահագրգռված Է հակառակ բանում: Իրանի դատական իշխանության ղեկավարի տեղակալ Ալի Բաղերիի տվյալներով՝ Միացյալ Նահանգների իշխանություններն այսօրվա դրությամբ պահում են շուրջ 15 իրանցի քաղաքացիների, որոնց մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցման փորձի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՏՏ

Տեսանյութեր