Պետությունը կխստացնի խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հետ կապված կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1090950.jpg

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը  սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ամենօրյա ինտենսիվ ստուգումներ  են իրականացվում: «Ամեն օր ունենք արձանագրություններ: Հիմա ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որպեսզի ոչ միայն արգելենք սահմանված կանոնների խախտմամբ որևիցե մսի վաճառք,այլ տնտեսվարողն իսկապես ցավ զգա օրենքները և ստանդարտները խախտելու համար»,-ասաց նա:

--00—ԶՀ