Ախալքալաքում ոստիկանների վրա կրակելու համար ձերբակալվել է հայազգի Արթուր Մկոյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Diliska_village.jpg

«Միացյալ ազգային շարժման» անդամ Արթուր Մկոյանը բերման է ենթարկվել Ախալքալաք քաղաքում՝ ոստիկանների վրա կրակելու համար, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, հայտնում է Թբիլիսիում «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը։

Ընդդիմադիրը սեփական մեքենայից կրակել է ոստիկանների ուղղությամբ, որից հետո դիմել է փախուստի։ Նա բերման է ենթարկվել քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում։ Մկոյանին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Սաակաշվիլիի կուսակցությունն իր անդամի կալանավորումն անվանել է «քաղաքական հետապնդում»։

--00—ԶՀ