Քոչարյանը կանխեց հեղաշրջման փորձը, նրա հետ հաշվեհարդար են տեսնում․ Վիկտոր Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արցախյան հակամարտության բուն էությունը կարտահայտվի բանակցային սեղանին միայն այն ժամանակ, երբ կբանակցեն Արցախն ու Ադրբեջանը։ Այդ մասին 24TV- ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Մենք պետք է ձգտենք ստեղծել հնարավորություն, որպեսզի ԼՂՀ-ն բանակցի Ադրբեջանի հետ առանց Հայաստանի, և այդ հարցը կարգավորվի։  Դա է արտացոլում կոնֆլիկտի իրական իրադրությունը, բայց դրան հասնելու համար կա գործիքակազմ։ Պետք չէ ասենք՝ նրանց հետ կապ չունենք, դրա հաջորդ քայլը պատերազմն է լիենլու»,- նկատել է Սողոմոնյանը։

Անդրադառնալով Քոչարյանի քրեական գործին՝ Սողոմոնյանն ասել է, որ այն գրոշի արժեք չունի, և մինչ օրս ՀՔԾ-ն չի կարողանում բացատրել, թե ինչպես է Քոչարյանը տապալել սահմանադրական կարգը։  Ավելին, ըստ մեր զրուցակցի,   Քոչարյանը կանխել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձը, բայց այսօր նրա հետ հաշվեհարդար են տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։