Կոտրել են արաբկիրցի ազատամարտիկներին նվիրված խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի գլուխն ու ձեռքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

d3b9a0767893ec4ad8cc3df166c2d1ed.jpg

 Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են արել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի որոշ հատվածը նույնպես վնասել են: Խաչքարը տեղադրվել է 2007 թ և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

--00—ԶՀ