Թումանյանին սորոսական կասեին, եթե ապրեր մեր օրերում. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Թումանյանին սորոսական կասեին, եթե ապրեր մեր օրերում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Բաբայանի հետ քննարկման հիմնական թեման հայկական սերիալներն են ու դրանց ազդեցությունը հանրության վրա։ Ռեժիսորի կարծիքով, ցածրաճաշակ և անորակ սերիալները չափազանց բացասական ներգործություն ունեն մարդկանց վրա, դրանք տարածում են հետադիմություն և գողական բարքեր։ Բայց Բաբայանի կարծիքով, չի կարելի դրանք արգելել կամ էլ Խորհրդային Միության պես ցենզուրա սահմանել, դա որևէ արդյունք չի տա և նույնիսկ այն ժամանակ չի տվել։

Ըստ բանախոսի` անհրաժեշտ է դրա կողքին առաջարկել որակյալ այլընտրանք։

--00--ԱՀ