Ադրբեջանական կողմը վերսկսել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հրետակոծումը

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News  

սսս

Ադրբեջանական կողմը վերսկսել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հրետակոծումը։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ 24News-ի տեղեկություններով՝ իրավիճակը բավականին լարված է գյուղում, հրետակոծության արդյունքում վնասվել են նաև տներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն՝ մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Հակառակորդն ստանում է արժանի պատասխան, ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։

   --00—ԱՊ