Կան նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ՝ «дураки с инициативой», նրանք հաճույք են ստանում քաշքշելուց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News    

վվվ

«Կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան՝ дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից»։ Hraparak.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով այսօր Եռաբլուրում կարմիր և սև բերետավորների գործողություններին:

 

«Իհարկե, նման երևույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետև, եթե չես կանխում, հետո էդ երևույթները դառնում են անկառավարելի։ Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչև անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետև էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։ Նրանք են կայունացնողը կամ քննադատողը»։

Դիտարկմանը՝ հավանաբար, այսօրվա կադրերը տեսել է, թե ինչպես էին կարմիր բերետավոր ոստիկանները քաշքշում զոհված զինծառայողների ծնողներին, և հարցին՝ ի՞նչ կարծիքի է այդ ամենի վերաբերյալ, Գսպարյանը նշել է.

«Ես չեմ կարող գնահատական տալ էսօրվա այդ երևույթներին»։

   --00—ԱՊ