«Սուրմալու»-ի եռահարկ շենքը պայթեցման եղանակով չի ապամոնտաժվելու

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News           

Փ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի եռահարկ կիսավեր շենքը պայթեցման եղանակով չի ապամոնտաժվելու, մոտ օրերս ապամոնտաժման աշխատանքները կսկսվեն։

Այս մասին 24News-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Անդրադառնալով սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով բախման վայրերում զոհված զինծառայողների մարմինների, անհետ կորածների որոնողական աշխատանքների հարցին՝ ԱԻ նախարարն ասաց, որ տեղեկություն չունի։ «Դրանով Պաշտպանության նախարարությունն է զբաղվում», - ընդգծեց նա։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ