Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու VAZ 2103-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր

Nkar

Հոկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Գավառի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Ford Transit և VAZ 2103 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարները։

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն, իսկ հետո դիերը մոտեցրել դիատարին։

֊֊00֊֊ԼՄ

Տեսանյութեր