Զասը աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը աշխատանքային այցով մեկնում է Ղազախստանի Հանրապետություն»,- ասել է կազմակերպության խոսնակը։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կանցկացնի հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Ավելի վաղ Ղազախստանի «Մատիբուլակ» զորավարժարանի տարածքում ՀԱՊԿ Հավաքական ուժերի հետախույզների վարժանքներ են տեղի ունեցել։

--00—ԼՄ