Տիգրան Ավինյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ավինյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Երևանը քաղաք է մարդկանց համար, և այն խնդիրները, որոնք վերաբերվում են ամբողջ համայնքին, յուրահատուկ ուշադրություն պետք է դարձնել:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան աշխատանքային այցերը բավականին հագեցած էին: Այցերի ընթացքում անդրադարձա նաև հետևյալ թեմաներին՝

Հին վերելակների փոխարինում նորերով
Ընթացիկ տարվա ծրագրով մոտ 500 վերելակ պետք է փոխվի: Վերելակները փոփոխվում են ըստ առաջնահերթության: Առաջնահերթությունը տրվում է ամենամաշված վերելակներին:

Տիգրանյան փողոցի հարակից գոտու բարեկարգում

Ըստ նախնական նախագծի մեկ ամսվա ընթացքում պետք է կարգավորվի փողոցի հարակից գոտու ոռոգման և լուսավորության հարցը, ինչպես նաև բարեկարգվի շրջակա միջավայրը:
Որպեսզի բնակիչների ոչ մի հարց անպատասխան չմնա, հանձնարեցի հանդիպումների ընթացքում գույքագրել բոլոր խնդիրները, և փուլ առ փուլ տալ լուծումներ»:

--00--ԱՀ