Շենգավիթի ոստիկանները կողոպուտի հերթական դեպքն են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի մոտ, անհայտ անձը զանգելու պատրվակով մի անչափահաս տղայից վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 20-ամյա երիտասարդը Գարեգին Նժդեհի հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ