Հրապարակվել է ադրբեջանցի գնդապետի սկանդալային ձայնագրության երկրորդ մասը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

2731677524eebdcc02c5e8a7f3b35516_1666976970.thumb_.jpg
Yerkir.am-ը գրում է․ «Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը հրապարակել է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլիին պատկանող ձայնագրության երկրորդ մասը։

Հիշեցնենք, որ այդ ձայնագրության մեջ Սամիդլին անհայտ անձի հետ զրույցում բացահայտում  է ադրբեջանական բանակի վերնախավում տիրող քաոսը, ապօրինությունները, ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի խնդիրները։

Նշենք նաև, որ մեկ շաբաթ առաջ հրապարակված այդ ձայնագրությունից հետո, նույն Meydan TV-ն բացահայտեց, որ Սամիդլիին վերացրել են հենց ադրբեջանական գաղտնի ձայնագրությունները։

Այժմ ձեզ ենք ներկայացնում այդ նույն ձայնագրության երկրորդ մասը։

- Ասում եք, երկու հարյուր կին զինվոր...

-Ես դեռ մեկ կայազորի մասին եմ խոսում, ոչ թե մեծ կորպուսի: Եթե բոլորին վերցնենք, ապա ակտիվ, տոտալ պատերազմի գնացող բանակում 1500-2000 անմարտունակ կին կար։ Իսկ նրանց փոխարեն ինձ շտատ չեն տվել, իբր միջոցներ չեն եղել։ Լավ կլիներ նրանց փոխարեն 2000 հոգանոց լեռնային դեսանտային բրիգադ տային, ես էլ ունենայի 2000 հոգանոց կոմանդո (զորքեր):

-Իսկ այդ կանայք Բաքվում իրենց փոխարեն ի՞նչ են արել։

-Ոչինչ: Բավարարել են նրանց սեռական կարիքները.

- Ո՞ւմ:

-Ղեկավարների, նրանց, ովքեր պաշտոնավարում են։

-Իսկ ո՞վ է դա։ Նաջմեդդինը (զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Նեջմեդդին Սադիգովը)…

- Սկսած Զաքիր Հասանովից (պաշտպանության նախարար)»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ