ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանել է Իրան. քննարկման օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով ժամանել  է Թեհրան, հայտնում է  Mehr գործակալությունը։

Բացի իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից՝ նախատեսվում են նաև Իրանի քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպներ: Քննարկման առանցքում է լինելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը միջազգային հարթակում։

--00—ԼՄ