Պեմզաշենի սպանության գործով հայտնաբերված 2-րդ կասկածյալին մեղադրանք են առաջադրել. ՔԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա կնոջը, նրա անչափահաս դստերն ու որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ անձն է ձերբակալվել: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ասաց, որ երկրորդ ձերբակալվածին էլ է մեղադրանք առաջադրվել, ՔԿ քննիչները դատարան նրանց կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։

Երկու ձերբակալվածն էլ Պեմզաշենից են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է: Ոստիկանները, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել էին նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010 թ. ծնված դստեր և 12.06.2014 թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով»:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19։10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի. նա խոստովանել էր իր կատարած հանցանքը։ Որոնվում էր երկրորդ կասկածյալը:

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ