Ուկրաինան գնդակոծում է Զապորոժիեի ատոմակայանը՝ ստեղծելով տեխնածին աղետի վտանգ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

պզ

Ուկրաինական զորքերը շաբաթ և կիրակի առավոտյան ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի տարածքի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

«Կիևի ռեժիմը չի դադարեցնում սադրանքները՝ Զապորոժիեի ատոմակայանում տեխնածին աղետի վտանգ ստեղծելու համար։ Նոյեմբերի 19-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին 11 խոշոր տրամաչափի հրետանային արկ է արձակել ատոմակայանի տարածքի ուղղությամբ։

Հրաձգությունն իրականացվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրի տարածքից, որը վերահսկվում է ուկրաինացի զինվորականների կողմից, հակառակորդի կրակային ուժը ճնշվել է ռուսական հրետանային ստորաբաժանումների պատասխան կրակով, հայտնում են ռազմական գերատեսչությունից,-» նշավծ է ՌԴ ռազմական գերատեսչության զեկույցում:

--00—ԱՊ