2019 թ. հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

բանտ

2019 թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Այդ մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին:

Այսպես, 2019 թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմանում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Լ. Մ.-ն:

2019 թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության բժիշկների կողմից արձանագրվել է դատապարտյալ Ս. Ս.-ի մահը:

2019 թ. հունվարի 27-ին՝ ժամը 23:15-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Ա. Ն.-ն:

2019 թ. հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է դատապարտյալ Մ. Գ.-ի մահը:

Հետազոտման նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից առողջապահական մարմինների բժշկական հաստատություններ են տեղափոխվել 417, իսկ բուժման նպատակով՝ 32 կալանավորված անձ և դատապարտյալ: