Գորիսի համայնքապետը կապի մեջ է Արցախի գործընկերների հետ, հումանիտար հարցերին արագ արձագանքում ենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Յ

Գորիսի համայնքապետը կապի մեջ է Արցախի գործընկերների հետ, հարկ եղած դեպքում արագ արձագանքում ենք։ Այս մասին 24News-ին ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։

«Մեր համայնքի ղեվակարն Արցախի գործընկերների հետ կապի մեջ է, հումանիտար հարցերին արագ արձագանքել ենք, արձագանքում ենք», - ասաց Յոլյանը։ Հարցին՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից սկսած եղե՞լ են կրակոցներ սահմանների ուղղությամբ, փոխհամայնքապետն ասաց, որ այդպիսի ինֆորմացիա չունի։

Երեկ առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիները վրաններ են խփել ու գիշերել՝ կրկին շարունակելով հավաքը։ Նրանք պահանջում են Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում։

Բնապահպան ներկայացող ցուցարարների շարքում է նաև ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը, ով հայերենով երեկ կոչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և ընդունել Հայաստանի կապիտուլյացիան»։

Միջանցքի փակման պատճառով ճանապարհին մնացած քաղաքացիների մեծ մասը գիշերել էր Գորիսում։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը 24News-ին ասաց, որ համայնքում որևէ մեկը չի գիշերել։ Ինչ վերաբերում է, թե Հայաստանի ո՞ր հատվածից սկսած չի թույլատրվում առաջ շարժվել, Ղուլունցը պատասխանեց․ «Տեղ համայնքով անցնող ճամփան բաց է։ Մինչև Շուշի ճանապարհը բաց է, մինչև այնտեղ, որտեղ թուրքերը փակել են»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ