Արցախի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․

«Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխաներին:

Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է բնակչության դեմ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի։

Այսօր Լեռնային Ղարաբաղը գազ չունի և ամբողջովին արգելափակված է։ ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից»:

--00--ԱՀ