Վայքի զորամասի մոտ 42-ամյա վարորդը Niva-ով բախվել է ճամփեզրին կայանված KamAZ-ին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

26a15ecce1d45e7060d5aebef17314be

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136․8 կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ 42-ամյա Նվեր Ա․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված KamAZ մակնիշի բեռնատարին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Niva-ի վարորդ Նվեր Ա․-ն վերջինիս ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Գ․-ն, 26-ամյա Ջիվան Բ․-ն և 34-ամյա Արտակ Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են KamAZ-ի սեփականատիրոջ և այն վարած վարորդի ինքնությունը։

--00—ՅՄ