Մոտ օրերս Զինվորի տանը միջոցառում կկազմակերպի մեր զոհված հերոսների երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

320346224_705453541200262_1799568014523279010_n

«Ես Էդմոնն եմ: 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել եմ ձեռքս, մասնակցել եմ նաև քառօրյա պատերազմին: Մեր բոլոր ջանքերը, մեր ողջ պայքարը նրա համար է, որ այս փոքրիկները խաղաղ երկրում ապրեն, սիրեն իրենց երկիրը և իմանան, որ եթե հայրիկը վիրավորվել է, ապա նրա համար, որ ինքն իր երկրում ապրի, իր երկրի տերը լինի»,- այս խոսքերով հայտնեց մեր Էդմոնն իր շնորհակալությունը Հայ օգնության Միությանը, որ մեր վիրավոր տղաների երեխաների համար նախատոնական ցերեկույթ էր կազմակերպել, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է եպբհ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Զինվորի տան բոլոր եղևնիներն առաջին հերթին զոհված և վիրավորված տղաների երեխաների համար են զարդարվում, որպեսզի նրանց մանկությունը գունավոր լինի, Նոր տարիները հիշարժան լինեն, որպեսզի, ի վերջո, անկախ ցանկացած հանգամանքից՝ նրանց մանկության հեքիաթը միշտ ապրի:

Մոտ օրերս Զինվորի տունը միջոցառում կկազմակերպի նաև մեր զոհված հերոսների երեխաների համար:

--00—ՅՄ