Աշտարակի համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպք են բացահայտել. 2 անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել,ձերբակալել ու բաժին են տարել 33 և 37 տարեկան երկու տղամարդկանց, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Օշականի բնակիչ են եղել։ Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով  փաթեթ և կաթուցիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

--00--ԱՀ