Վերզիլաները՝ փոխանակ Լաչինի միջանցքը բացեն, ՀՀԿ-ական ուսանողներին են բիրտ ձևով բերման ենթարկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ոստիկանության «երկու մետրանոց վերզիլաները» տաքսու մեջից բերման են ենթարկում ՀՀԿ երիտասարդական թևի անդամ Վլադիմիր Մանուկյանին և օպերատիվ համարներով հետևում են ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանին այն բանի համար, որ «նրանք համարձակվել են գտնվել միևնույն խանութում Նիկոլ Փաշինյանի դստեր (Մարիամ Փաշինյան - խմբ.) հետ։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ոստիկանության թիրախում հայտնված տղաներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ