45-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

2239ebaa773b25cff7ae90f0e8ac767b

Երեկ՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Սևակ Պ-ն իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Կաթնաղբյուր գյուղի «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Սևակ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

--00—ՅՄ