Արցախի խանութներում արդեն կարելի է գտնել ձեթ ու շաքարավազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

maxresdefault.thumb_.jpg

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԳԳԱ հիմնադրամը։

Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի այսօր՝ հունվարի 9֊ին։

«Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում»,- նշում է ԱՀ ԳԳԱ հիմնադրամը՝ հորդորելով խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։

--00—ԶՀ