Գարեթ Բեյլը 33 տարեկանում ավարտել է ֆուտբոլային կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1673327719_2462080.jpg

Ուելսի հավաքականի ավագ ու երկրի պատմության լավագույն ռմբարկու Գարեթ Բեյլը 33 տարեկանում որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան:

Հավաքականի կազմում նա հանդես է գալիս 2006 թվականից ու 111 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալ»-ի հետ նա մի քանի անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում: 2022 թվականին տեղափոխվել է ԱՄՆ ու ելույթ ունեցել «Լոս Անջելես»-ի կազմում:

«Մանրամասն ու խորքային մտածելուց հետո որոշեցի, որ լքում եմ ակումբս ու միջազգային ֆուտբոլը: Ինձ անսահման երջանիկ եմ համարում, քանի որ իրականություն եմ դարձրել երազանքս ու զբաղվել սպորտով, որը պաշտում եմ: Հիմա առաջ եմ շարժվում դեպի կյանքիս նոր գլուխը: Եկել է փոփոխությունների ու նոր արկածների ժամանակը»,- սոցկայքերում հայտնել է նա:

--00—ԶՀ