Սյունիքում փրկարարները վերականգնել են բեռնատարների ընթացքն ու ճանապարհի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

."

Հունվարի 10-ին, ժամը 10:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

Նույն օրը ժամը 23:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

--0--ԱՀ