Արցախի առողջապահության նախարարն այցելել է առողջապահական հիմնարկներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

325527436_966267607886947_8268289300412141181_n.jpg

ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է «Ք․Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ, «Մաշկավեներոլոգիական դիսպանսեր» ՓԲԸ և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ։

Այցի շրջանակներում նախարարը շրջել և ծանոթացել է հիմնարկների շենքային պայմաններին, ինչպես նաև հանդիպել բուժանձնակազմների հետ։ Քննարկվել են շենքային պայմանների բարելավման և ընդլայնման, մասնագետների վերապատրաստման, դեղորայքային, բժշկական պարագաների ապահովվածության վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարար Սամվել Ավետիսյանը հանդիպման ընթացքում պատասխանել է բուժանձնակազմների կողմից հնչեցված հարցերին և գործադիր տնօրեններին հանձնարարել ներկայացնել մեկամյա զարգացման ծրագիր:

--00—ԶՀ