Արցախում 11 երեխա և 11 բուժառու ռեանիմացիոն բաժանմունքում են, բուժառուներից 4-ը ծանր վիճակում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Hivandanoc

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ։

--00—ՅՄ