Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

2222

Ս․թ․ հունվարի 23-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության տրանսպորտի նախարար Ջասեմ բն Սեյֆ բն Ահմադ ալ-Սուլեյթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիներն ու անդրադարձ կատարվել այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

--00—ՅՄ