ԿԽՄԿ-ի միջոցով Արցախից 7 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

image_750x_63b936766d61a

Փետրվարի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով 7 հիվանդ բուժման նպատակով տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Փետրվարի 12-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ:

--00—ՅՄ