Լիահույս եմ, որ կհաջողվի որակապես նոր խթան հաղորդել հայ-մոնղոլական հարաբերություններին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

l_0x0wh_786x458z_1_2.jpeg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Լուսնային Նոր տարվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ։

Մոնղոլիայում ավանդաբար նշվող և գարնան գալուստն ավետող այս տոնը թող ջերմություն, սեր և ներդաշնակություն բերի բոլոր ընտանիքներին։

Համոզված եմ, որ հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը կարող են հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր խթան հաղորդել հայ-մոնղոլական հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

--00—ԶՀ