Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-02-21 135216

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշանակվել է ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանը մարզչական կազմին ներկայացրել է նոր սպորտային տնօրենին:

Արթուր Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի մինչև 17, 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում:

Նա գլխավորել է նաև Երևանի «Բանանց» (խմբ. ներկայում «Ուրարտու») ակումբը՝ 2016/17 թվականներին:

--00—ՅՄ