Սլովակիան ՀՀ-ի հետ հարաբերությունների 30-ամյակի առթիվ Տաթևի վանքի պատկերով դրոշմանիշ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

photo_2023-02-28_17-27-37

 

Սլովակիայի փոստային ծառայությունը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ թողարկել է փոստային դրոշմանիշ, որի վրա պատկերված է Տաթևի վանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սլովակիայում Հայաստանի պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը։ 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիայի Հանրապետության Տրանսպորտի և շինարարության նախարարության պաշտոնեությանը,  ղեկավարությանն ու Սլովակիայի փոստային ծառայությանը, որոնց հետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված դրոշմանիշի թողարկումը, որը տեղի ունեցավ 2023 թ-ի փետրվարի  28-ին»,-նշել է Հակոբյանը:

 

--00—ՅՄ