Մարտի 2-6-ը Երևանում և առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

կարճատև-անձրև.jpeg
Հանրապետության տարածքում`

Մարտի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ:

Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-6-ը հնարավոր է կարճատև անձրև:

--00—ԼՄ