Հրամանատարաշտաբային պարապմունք՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

334308663_710172220587390_5121609710805317321_n

Մարտի 1-ից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը իրականացնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք:

Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր ՀՀ ՆԳՆ ՓԾ վարչական շենքի խորհրդակցությունների դահլիճում՝ հրամանատարաշտաբային պարապմունքի տեսքով։ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդես եկավ բացման խոսքով՝ շնորհավորելով ներկաներին Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Մասնակցում  էին ՓԾ տնօրենի տեղակալը, տնօրենի օգնականը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Հրամանատարաշտաբային պարապմունքի ընթացքում ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Է․ Սնգրյանն ունկնդիրների քննարկմանը ներկայացրեց քաղաքացիական պաշտպանության ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթը։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր  «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի սցենարին և տեսական մասին, որը ներկայացրեց ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․Կիրակոսյանը։ Վերջինս նշեց, որ վարժանքի գործնական մասը շարունակվելու է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում։

--00—ՅՄ