Երիտասարդ լրագրող-ուսանողներին ներկայացվել է հակաականային գործունեությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

photo_2023-04-03_16-55-45

Ս․թ․ ապրիլի 3-ին Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ-ում ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ մասնագետները «Լրագրողի աշխատանքն արտակարգ իրավիճակներում՝ հումանիտար ականազերծման և պայթունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման կարևորությունը» թեմայով սեմինար-հանդիպում են անցկացրել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ։

Դասընթացի նպատակն էր երիտասարդ լրագրող-ուսանողներին ներկայացնել հակաականային գործունեությունը ՀՀ-ում, ինչպես նաև իրազեկել ՀՀ սահմանամերձ տարածքներում հանդիպող ականների և պայթունավտանգ զինամթերքի տեսակներին ու դրանց վտանգի մասին, ինչպես նաև ՀՌՀ ուսանողներին ուսուցանել անվտանգ վարքագծի կանոնների պահպանման  անհարժեշտության մասին։

Հանդիպման ընթացքում կազմակերպվել է հումանիտար ականազերծման գործողությունների ցուցադրություն։ Ներկայացվել են ուսումնական ականներ, ականազերծողի հանդերձանք, ականորսիչներ, ականային վտանգի մասին զգուշացնող ցուցանակներ։

Հանդիպման ավարտին ուսանողները լուսանկարվել են #միասինընդդեմականների պաստառներով։

--00—ՅՄ