Մհեր Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը քննարկել են սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

l-0x0wh-786x458z-1 (16)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները:

Զրուցակիցները քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր:

--00—ՅՄ