«Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

334204724_922027942165078_2326549933157205625_n

Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց: Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Հարգելի արաբկիրցիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը:

--00—ՅՄ