Խմբակային ծեծկռտուք՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_5
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին խմբակային վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել և կա վիրավոր: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 

Մինչ օպերատիվ խումբը կհասներ դեպքի վայր՝ Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: 

Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը մեկնում է նաև հիվանդանոց, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, իսկ մինչ այդ հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ