Արարատ Միրզոյանի տեղակալն ազատվել է ծառայությունից․ ՊՆ-ն թաքցնում է պատճառները․ Irakanum.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ԱԳ փոխնախարար

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ուղիղ 40 օրում կարողացավ միայն «հասկանալ», որ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի՝ բանակում չծառայելու վերաբերյալ հարցը անձնական տվյալներ է պարունակում։

Ինչպես հայտնի է այս տարվա հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Կոստանյանը նշանակվեց ԱԳ փոխնախարար, մինչ այդ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։

Վահան Կոստանյանը ՔՊ իշխանության այն պաշտոնյաներից է, որ բանակում չի ծառայել։ Ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը 2018-ի հայտնի իրադարձություններից հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվել էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք: Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ «Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:

Կոստանյանը հետո Միրզոյանի հետ տեղափոխվեց ԱԳՆ, նշանակվելով Արարատ Միրզոյանի խորհրդական, իսկ հունվարին արդեն փոխնախարար։

Այս ընթացքում հանրությունն այդպես էլ հնարավորություն չունեցավ ծանոթանալու Կոստանյանի գիտական հոդվածներին, եթե իհարկե դրանք ընդհանրապես կան։ Ինչևէ՝ ըստ մամուլի հրապարակումների երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ Կոստանյանը դիմում էր գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, ինչն էլ ենթադրում է, որ այլեւս չէր կարող օգտվել տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։