Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակում խուզարկությունն իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

փ

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկությունն իրականացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Տեղեկությունը 24News-ին հայտնեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նրա ձերբակալության ու առաջադրված մեղադրանքի մասով կոմիտեն հետագայում հանդես կգա մամուլի հաղորդագրությամբ։ Կոմիտեից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին փոխքաղաքապետին ձերբակալելու կամ ձերբակալելու որոշում կայացնելու մասին լուրը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ