Բավարարվել են փոխքաղաքապետ Սիմոնյանի և «Մեդլայն» ԲԿ-ի տնօրենի կալանավորման միջնորդությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

l-1x0wh-1278x745z-0.6148.jpeg

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի և «Մեդլայն» ԲԿ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանի` 2 ամսով կալանավորման միջնորդությունները։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։

«Թոքաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցը կլինի տնային կալանքում։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել էին Առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:

--00—ԶՀ