ԱՀ խորհրդարանի ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Screenshot 2023-03-10 183303

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական  աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին։

Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:

Երկուստեք համոզմունք են հայտնել, որ Արցախի Հանրապետության ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում:

--00—ՅՄ