Արցախում 3 քաղաքացի էտման աշխատանք կատարելիս հայտնվել է թշնամու դիրքերից արձակվող կրակոցների տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

maxresdefault (5)

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում,  ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից  հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Տուժածներ չկան:

--00—ՅՄ