Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության տարածքում հրդեհ է բռնկվել, կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

35b70001-78bd-4a48-b02f-8d36ed4022b7.jpg

Դոնի Ռոստովում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը, այնուհետև կրակի տարածման պատճառով պայթել են վառելանյութերով և քսանյութերով տարաները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Արտակարգ ծառայություններից ТАСС-ին հայտնել են, որ հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել: Ռոստովի մարզի իշխանություններն առայժմ հաստատել են 1 հոգու հոսպիտալացման փաստը:

Հրդեհը տեղի է ունեցել երկհարկանի աղյուսե շենքում, որտեղ գտնվում էր պահեստ: Հրդեհի մակերեսը կազմել է 880 քառ. մետր, դրան տրվել է բարդության երկրորդ աստիճան: Շենքի երկու պատերը փլուզվել են:

Գործակալությունը նշում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ հրդեհը վտանգ չի ներկայացնում հարևան բազմաբնակարան շենքերի համար: Այդուհանդերձ, հարևան շենքերից մեկը և ուսանողական հանրակացարանը տարհանվել են:

--00—ԶՀ