Ռուսաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչությունների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

աշխարհ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային իսլամիստական կազմակերպության 19 անդամի։ Ըստ տվյալների նրանք ահաբեկչություններ էին նախապատրաստում Հյուսիսային Կովկասում: Այս մասին հայտնում է Կոմերսանտ-ը։ 

ԱԴԾ աշխատակիցները ծայրահեղական նյութերի ավելի քան 40 օրինակ են առգրավել, ինչպես նաև ՌՊԿ տիպի գնդացիր, ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, ինքնաշեն պայթուցիկներ և մահապարտի գոտի:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու  և ահամեբկչություններ ծրագրելու համար:

--0--ԿԿ