ՔԿ շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

f26c6910-2870-47ac-8691-8ff9b3d73a45.jpg

Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։

Դեպքի կապակցությամբ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

--00—ԶՀ